Կորոնավիրուսը և եկեղեցին

  • 13/07/2020
  • Վարդան Ջալոյան

  • մշակութաբան

Կորոնավիրուսը համաճարակ է, թե՞ քաղաքականության գործիք: Այս բանավեճը շարունակում է մնալ թեժ։ Մեզ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպիսին կարող է լինել ետկորոնավիրուսյան աշխարհը։

Ժողովրդական իմաստություն

Աղետների և թորձությունների օրերին ժամանակ մարդիկ հաճախ դիմում են վերին ուժերին՝ հույսի և մխիթարության համար։ Ներկայիս «COVID19»-ի համաճարակը բացառություն չէ: Բայց, ոչ միայն Աստծո ճանապարհներն են անքննելի, այլև կորոնավիրուսի տարածման ուղիները, ինչը նշանակում է, որ գերբնական ուժերը ձեռք են բերել մի նոր լուրջ գործիք:

Համարյա բոլոր եկեղեցիները («եկեղեցին» նշանակում է հավատացյալների ժողով) պահանջում են, որ իրենց հետևորդները գոնե շաբաթը մեկ հավաքվեն միասնական ծիսակատարության համար: Քրիստոնեաների համար դա կիրակնորյա պատարագն է, մուսուլմանների համար`ուրբաթօրյա ընդհանուր նամազը և այլն: «COVID-19»-ի դեմ անվտանգության միջոցառումները բացառում են այդպիսի հավաքները, և ստացվում է հակասություն համաճարակի դեմ պայքարի և եկեղեցիական կանոնների միջև:

Խնդիրն այն է, որ կորոնավիրուսի տարածման կարևորագույն խողովակը հենց կրոնական արարողություններն են: Կրոնը պահանջում է, որ մարդիկ առավել սերտ շփվեն, օգտվեն ընդհանուր սպասքից և այլն: Մարտին Հարավային Կորեայում գրանցված վարակի դեպքերի կեսից ավելին կրոնական հավաքների պատճառով էր տարածվել: Վարակի տարածմանը հատկապես նպաստել են քրիստոնեական «Սինչոնջի» հարանվանության հետևորդները: Իրենց հոգևոր առաջնորդ Լի Ման Խին հայտարարեց, որ վարակը սատանայի ձեռքի գործն է և հավատի միջոցով կարելի է այն չեզոքացնել։

Իհարկե, վարակի տարածմանը նպաստում են ոչ միայն քրիստոնեական, այլև մուսուլմաններ համատեղ աղոթքները և հավաքները, ինչպես դա տեղի ունեցավ Մալազիայում և Իրանում: Շիաականների Սուրբ քաղաք Կումը վարակի գլխավոր տարածքներից էր։

Կորոնավիրուսի տարածման պառճառով կրոնական ծեսերի առումով տարբեր սահմանափակումներ են մտցվում: Հաղորդության ընթացքում չեն օգտագործվում գինու ընդհանուր բաժակներ և գդալներ, քահանաները օրհնության ժամանակ խուսափում են ֆիզիկական շփումից: Անգլիկանական եկեղեցին, ինչպես նաև Գերմանիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների և մի շարք այլ երկրների բողոքական եկեղեցիները հանգամանալից բացատրություններ են տվել կորոնավիրուսի ընթացքում ինչպես պետք է իրենց պահեն հավատացյալները:

Եվրոպայում եկեղեցիները դատարկ են, չբացառելով Կաթոլիկ Լեհաստանն, որտեղ մինչև համավարակը հավատացյալները շատ ակտիվ էին այցելում եկեղեցիական արարողություններին:
Ուղղափառ եկեղեցիներ, սակայն, ավելի պահպանողական են, քան արևմտյան քրիստոնյաները, կամ՝ անխոհեմ, կախված մեկնաբանությունից և ընկալումներից: Հունական Ուղղափառ եկեղեցին ասում է, որ իր եկեղեցիներում հավատացյալների հաղորդակցությունը կլինի ինչպես նախկինում, քանի որ «սուրբ հաղորդակցությունը չի կարող վարակի աղբյուր լինել»: Համանման` Սլովակիայում Ուղղափառ եկեղեցին հայտարարեց, որ «սուրբ հաղորդությունը եբեք չի եղել, չի կարող և չի լինի հիվանդության և մահվան պատճառ, ընդհակառակը, այն Քրիստոսի մեջ հավերժական կյանքի աղբյուր է»:

Ռուս Ուղղափառ եկեղեցին խոսեց նույն ոգով: «Ես կարող եմ վստահաբար ասել, որ մենք ոչ կփակենք եկեղեցիները, ոչ էլ կդադարեցենք մատուցվող ծառայությունները», – ասաց Մետրոպոլիտ Իլարիոնը, որը Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավարն է: Սակայն, երբ Կրեմլը ցուցումներ տվեց, կղերականների մեծ մասը ենթարկվեց իշխանության կամքին:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով երկրների մեծ մասի քրիստոնեական տաճարների դռներն ամիսներ ի վեր փակ մնացին։ Սակայն Վրաստանը գրեթե միակ ուղղափառ երկիրն էր, որտեղ ոչ միայն չչեղարկվեցին պատարագներն, այլև հավատացյալներին կոչ էր արվում եկեղեցի գնալ։ Երկրի ամենաազդեցիկ ինստիտուտն՝ ուղղափառ եկեղեցին, փաստացի հրաժարվեց հետևել արտակարգ դրության կանոններին և չդադարեցրեց պատարագներն անգամ կարանտինի օրերին։

Շատ հավանական է, որ այս տարի շատ ավելի քիչ թվով մահմեդականներ կկատարեն ավանդական ուխտագնացություն դեպի իսլամական սրբավայրեր Մեքքա և Մեդինա: Սաուդյան Արաբիայի իշխանությունները փետրվարի վերջին արգելեցին մուտք գործել երկիր: Այս տարի Հաջը կսկսվի հուլիսի 28-ին, և հույս կա, որ այդ ժամանակ համաճարակը կթուլանա:

Մահմեդական երկրներից շատերը չեղյալ են հայտարարել ուրբաթօրյա ընդհանուր նամազները: Առաջին հերթին դա վերաբերում է Իրանին, որտեղ հազարավոր մարդիկ են «COVID-19»- ից մահացել:
«Արարքները որոշվում են նպատակներով, ասում է Մարգարեն: Եթե ​​նպատակ ունեիք մասնակցել ուրբաթօրյա աղոթքներին, ապա ձեզ արդեն վարձատրվում է: Սա է մեր կրոնի գեղեցկությունը: Եթե ​​ցանկանում եք կատարել բարի գործ, բայց [ոչ ձեր կամքի կամքով] չկարողանալով դա կատարել, ապա Ալլահը կպարգևատրի ձեզ այնպես, կարծես դա արեցիք », – հավատացյալներին հրահանգում է շեյխ Աժար Նասերը՝Թասնիմ Իսլամական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիրը և ղեկավարը:

Իսլամական աշխարհում մեծ արձագանք գտավ պաղեստինյան մզկիթներից մեկի իմամի որոշումը, որով ուրբաթօրյա աղոթքների փոխարեն «քարոզելու։ հրավիվիրվեց տեղացի բժիշկներից մեկն, ով հավատացյալներին պատմեց կորոնավիրուսի վտանգների մասին և թե ինչպես պետք է վարվել այս պայմաններում: «Քարոզչը միայն հոգևորականը չի կարող լինել, այն կարող է լինել նաև գիտելիք ունեցող մարդը», – մեկնաբանեց իմամն իր որոշումը:

Ահեղ համավարակների ժամանակ հաճախ է փոխվում պատմության ընէացքը, նոր կանոններ, նոր աշխարհայացք, նոր արժեքային համակար է ձևավորվում։ Գուցե մենք նման մի ընթացքի մեջ ենք։

Հիվանդությունը շատ երկրներում նահանջում է, և վերաբացվում են նաև եկեղեցիները: Սակակայն եկեղեցիների պահվածքը համավարակի ժամանակ դեռևս կշարունակի թեժ քննարկումների առարկա մնալ: