Կրոնական «պատերազմներ» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև

  • 01/03/2022

Ռուսական եկեղեցին պատրաստվում է պատասխան «հարված» հասցնել Կոնստանդնապոլսի Տիեզերական Ուղղափառ եկեղեցուն, ասում է Ռուս եկեղեցու ազդեցիկ եպիսկոպոս Լեգոյդան։ Ռուս եկեղեցու կարծիքով, կրոնական դիվանագիտության հնարավորություններն արդեն սպառվել են։ Ո՞րն է նորօրյա կրոնական «պատերազի» պատճառը։

Ուկրաինայում կրոնական խնդիրն ունի ընդգծված քաղաքական բնույթ։ Գտնվելով կոթոլիկ լեհերի և ուղղափառ ռուսների արանքում, ուկրաինացիների արտաքին քաղաքական ուղղվածությունն հաճախ որոշվել է կրոնական պատկանելությամբ։ Ուկրաինական ազգայնականություն հայրենիքը համարվում է երկրի արևմուտքը, որտեղ մեծամասնություն են կազմում կաթոլիկները՝ մետ 5 միլիոն հետևորդ։ Անկախության շրջանում մեծամասնություն կազմող ուղղափառները սկսեցին տրոհվել մասերի՝ Ուկրաինական Ուղղափառ եկեղեցին (Մոսկվայի պատրիարքություն), Ուկրաինական Ուղղափառ եկեղեցին (Կիևի պատրիարքություն) և Ուկրաինայի աֆտոկեֆալ եկեղեցի։
Դրանից բացի Ուկրաինայում գրանցված են մոտ 11 000 բողոքական համայնքներ։ Կիևում է գտնվում Արևելյան Եվրոպայի մորմոնների ամենամեծ՝ կենտրոնական տաճարը։
Կան նաև 2 միլիոնից ավել մուսուլմաններ։ Վերը թվարկված կրոնական ուղղությունների ու դենոմինացիաների քանակը չի սպառվում։
Կրոնական բազմազանությունը իր ազդեցությունն ունի նաև քաղաքական խճանկարի վրա։ Մասնավորապես, Մոսկվային ենթարկվող և Կիևին ենթարկվող ուղղափառ եկեղեցիները մշտապես կոնֆլիկտների մեջ են, իսկ տարբեր եկեղեցիների պատկանելության շուրջ վիճաբանություններն երբեմն ֆիզիկական դրսևորումներ են ստանում։

Ուկրաինական Ուղղափառ եկեղեցին (Կիևի պատրիարքություն) իր ստեղծման մասին պաշտոնապես հայտարարել է 1992-ին, Ուկրաինայի անկախությունից անմիջապես հետո։ Նրանք իրենց հայտարարել են հին Կիևի պատրիարքության ժառանգները, որը գնտվում էր Կոնստանդնապոլսի իրավասության տակ և անօրինական են համարում 1686 թվականի որոշումը, որով Ուկրաինայի ուղղափառ եկեղեցիները անցան Մոսկվայի պատրիարքության իրավասության տակ։

Ըստ որոշ տվյալների, այսօր Կիևի պատրիարքության հետևորդների քանակը երկու անգամ ավելին է, քան Ուկրաինայի Մոսկվայի պատրիարքության եկեղեցու հետևորդների քանակը։ Այս կամ այն պատրիարքության հետևորդները համարվում են ռուսատանակենտրոն կամ «ուկրաինամետ», ինչը քաղաքական երանգ է տալիս իրավիճակին, հատկապես, եթե հաշվի ենք առնում Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայիս հարաբերությունները։
Սակայն խնդիրն այն է, որ Կիևի պատրիարքությունն պաշտոնապես չի համարվում ավտոկեֆալ, այսին ինքնուրույն եկեղեցի չէ։ Ավտոկեֆալության Տոմոսը կարող է տալ Կոնստանդնպոլսի պատրիարքը, ըստ ավանդական ազդեցության ու ավանդական իրավունքի։

Ուկրաինայի երորրդ ուղղափառ եկեղեցին՝ Ուկրաինայի աֆտոկեֆալ եկեղեցի հիմնադրվել է 1917-ին, փետրվարյան հեղափոխությունից հետո, սակայն խորհրդայինՄիության հաստատումից հետո գործել է Եվրոպայում և Ամերիկյան մայրցամաքում։ 1989-ին այդ եկեղեցին սկսում է լեգալ կերպով գործել Ուկրաինայում, սակայն հետևորդների քանակը այնքան էլ զգալի չէ։ Այս եկեղեցին նույնպես չունի օրինական ինքնավարություն։

Վերադառնանք ինքնավարության թնջուկին։ Այսօր խնդիրն այն է, որ Կոնստանդնապոլսի տիեզերական պատրիարքը համաձայնվել է ավտոկոֆալույան տոմոսը տակ Կիևի պատրարքությանը, ինչն Մոսկվայում թշնամական որոշում են համարում։ Բնականաբար, դա ունի քաղաքական մեծ նշանակություն և վերջնականապես հարվածի տակ է դնում Մոսկվայի պատրիարքությանը ենթակա եկեղեցիների ճակատագիրը։