Սիկհերի տարօրինակ կրոնը

  • 27/08/2018

Սիկհերը (եզակի՝ սիկհ, սանսկրիտերեն.՝ աշակերտ), Հնդկաստանում տարածված նույնանուն կրոն հետևորդներն են։ Հիմնականում բնակվում են Փենջաբ նահանգում։ Սիկհերը նաև ապրում են հարավարևելյան Ասիայում, Աֆրիկայում, Ֆիջի կղզում, Մեծ Բրիտանիայում: Խոսում են հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող փունջաբի լեզվով։

Սիկհիզմը առաջացել է XVI դարում Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում, հիմնադիրն է Գուրու Նանակը։

Պատմություն

Ժամանակին սիկհերը երկարատև պայքար են մղել Մեծ Մողոլների կայսրության դեմ և հետագայում Փունջաբում կարողացել են ստեղծել իրենց պետությունը։ Հենց այնտեղ էլ առաջացել է սիկհիզմը՝ որպես բողոք հինդուիզմի կաստայական համակարգի և Մեծ Մողոլների մուսուլմանական դինաստիայի քաղաքական գերիշխանության դեմ։

1716—1799 թթ․ սիկհերը ստեղծել են իրենց պետություն՝ Սիկհական համադաշնությունը Լահորում գտնվող Ամրիթսար մայրաքաղաքով։

1762-ից սիկհերի պատությունը վերածվում է կայսրության։ Ռանջիտա Սիկհի կառավարման տարիներին սիկհերի կայսրությունը տարածվում է Քաբուլից մինչև Տիբեթ։ Տերության բնակչության 80 % մուսուլմաններ էին, 10 % հնդիկ և միայն 10 % սիկհ։

Սիկհերը հայտնի են իրենց ազատատենչությամբ և քաջությամբ ու բրիտանական կայսրության դեմ անկախության համար երկարատև պայքար են մղել։ 1849-ին, անգլո-սիկհական երկրորդ պատերազմի ժամանակ սիկհերը պարտություն կրեցին և վերջնականապես կորցրեցին իրենց պետականությունը։

Անկախություն նվաճելուց հետո Բրիտանական Հնդկաստանը բաժանվում է երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի, որոնց միջև անմիջապես պատերազմ է սկսվում։ Մուսուլմանական Պակիստանի և Հնդկաստանի միջև Փենջաբը կռվախնդոր էր դարձել, որի արդյունքում այն կիսվել է։ Պակիստանում սինհերին արտաքսել են Հնդկաստան, սակայն 1970-ին սրվում են հակասությունները սիկհերի ու հինդուիստների միջև։ Սիկհերը պահանջում են անկախություն և փորձում Խալիստան անունուվ սեփական պետությունըն ստեղծել, սակայան դա չի հաջողվում։ Ապստամբությունը ճնշվելուց հետո սիկհերը սպանում են Հնդկաստանի նախագահ Ինդիրա Գանդիին, որի հետևանքով Հնդկաստանում սկսվում են սիկհերի ջարդերը։

Այսօր սիկհերը կազմելով Հնդկաստանի բնակչության մոտ 2%, բանակի սպայական կազմի մոտ 20% են։

Սիկհերը ձգտում են ծառայել բանակում անկախ նրանից, թե որ երկրում են ապրում։ 2015-ին Հարջիտ Սիկհը նշանակվում է Կանադայի պաշտպանության նախարար։

Սիկհերի կրոնի հիմունքները

XVI դարում սիկհերը հրաժարվում են հինդուիզմից, սակայն չեն ընդունում նաև իսլամը; Գուրու Նանակի ստեղծած կրոնը համարվում է ինքնուրույն կրոնական ուղղություն։ Ըստ սիկհիզմի Աստված բացառիկ է։ Աստծո իսկական անունը ոչ ոքի հայտնի չէ։

Միայն Աստծոն է հայտնի մեր աշխարհի ստեղծման նպատակը, որը ներծծված է սիրով։ Աստված բնութագրվում է երկու կողմով՝ Նիրհուն՝ Բացարձակ Աստված և Սարհուն՝ յուրաքանչյուր մարդու մեջ գոյություն ունեցող անձնավորված Աստված։

Երբ Աստված ցանկացել է ինքնարտահայտվել, սկզբում իրեն արտահայտել է անվամբ, որից առաջացել է Բնությունը ու տիեզերքի ամեն մի անկյունում Ինքն ներկա է։ Աստված բոլորին ընծայում է կյանքի էներգի, սակայն Նա անբացահայտելի է։ Նրան կարելի է մոտենալ միայն մեդիտացիաների շնորհիվ։

Մարդն ունի կամքի ազատություն և միայն ինքն է պատասխանատու իր արարքների համար։ Մարդը ընդարձակելով իր գիտակցությունը մյուս մարդկանց դիտարկում է որպես իր անձի մասնիկ։ Սիկհերը չեն հավատում դրախտին և դժոխքին, չեն ընդունում մեղքի և կարմայի ավանդական պատկերացումները։ Մահվանից հետո մարդու հոգին լուծվում է բնության մեջ և վերադառնում է Աստծո մոտ, սակայն չի տարալուծվում։

Սիկհերի ծիսակարգը

Գուրու Նանակը սովորեցնում էր, որ կրոնական ծիսակատարություններից կամ կուռքերի պաշտամունքից շատ քիչ օգուտ կա և իր հետևորդներին խորհուրդ չի տալիս դրանց հետևելը, սակայն հետագայում, երբ իր ուսմունքը սկսեց կրոնի վերածվել, հաջորդ գուրուները սկսեցին ձևավորել ծիսակարգեր։

Յուրաքանչյուր սիկհ անցնում է օծման արարողություն, որից հետո պետք է մաքուր շորեր հագնի։ Առավոտյան և երեկոյան աղոթքները տևում են մոտ 2 ժամ։ Սիկհերի համար բոլոր մարդիկ հավասար են, անկախ ռասսայական, կրոնական ու կաստայական պատկանելիությունից։ Դա հատկապես առաջավոր մոտեցում է, եթե հաշվի առնենք Հնդկաստանի կաստայական կառուցվածքը։
Համապատասխան տարիքին հասնելուց հետո սիկհը պարտավոր է ամուսնանալ, սակայն մանկահասակներին արգելվում է ամուսնանալ, ինչը նույնպես տարածված երևույթ էր Հնդկաստանում։ Ամուսնալուծությունները արգելված են;

Յուրաքանչյուր սիկհ պարտավոր է իր մոտ ունենալ հինգ առարկա․
· Ծնված օրվանից չկտրված վարսերի փունջ, որը թագցնում է Keski-ի ( հատուկ գլխարկ) մեջ։
· Kangsha – փայտե սանր, որը խրվում է մազերի մեջ,
· Kara – երկաթյա ձեռնաշղթա
· Kaccha – մինչ ծնկները հասնող անդրավարտիք,
· Kirpan – շորերի մեջ թագցվող դաշույն։

Այդ իրերի առկայությունը պարտադիր է։ Յուրաքանչյուր սիկհ, իմանալով, որ դիմացին նույնպես դաշույն ունի, սկսում է հարգել նրանց։ Պարտադիր կերպով դաշույն կրելը սիկհերի համար լուրջ խնդիրներ է առաջացնում, օրինակ՝ այլ երկրներում դպրոց հաճախող երիտասարդ սիկհերի համար, ինչպես նաև օդնավով ճանապարհորդելու ժամանակ անվտանգության գոտիներն անցնելու ժամանակ։

Մահածացների համար գերազմաններ չեն կառուցում, հաշվի առնելով այն, որ նա վերադառնում է ԱՍտծո մոտ։

Ծիսակատարությունները սիկհերի համար կարևոր է, որովհետև այն հետևորդների շրջանում միասնության զգացողություն է ներարկում։