Սուննիների ու շիաների միջև պատմական հակադրությունը

  • 31/01/2023

Եթե մահմեդական հոսանքների միջև կոնֆլիկտի որոշիչ գործոններից մեկը ընթացիկ քաղաքական կոնյուկտուրան է, ապա հաջորդը պատմականն է, որի հիմքում նույնպես ընկած է քաղաքականությունն ու իշխանության համար մղվող պայքարը. թուրքական «Զաման» թերթում գրել է Ալի Բուլաչը՝ սուննիների և շիաների կոնֆլիկտին մասին իր հոդվածաշարում:

Զարմանալի կարող է թվալ, սակայն իսլամի երկու հիմնական հոսանքների միջև կոնֆլիկտի հիմքում ոչ թե արաբների ու պարսիկների միջև մրցակցությունն է, և նույնիսկ ոչ աստվածաբանական, արդարադատության և մահմեդական իրավունքի աղբյուրների վերաբերյալ տարածաձայնությունները, որոնք այն ժամանակ քաղաքական պրոցեսները լեգիտիմացնող գործիքներ էին: Կոնֆլիկտի հիմքը երկու թյուրքական դինաստիաների միջև քաղաքական անվերջանալի մրցակցությունն է ու պայքարը հանուն իշխանության պայքարը:

Իսլամի վաղնջական ժամանակներից ի վեր ի հայտ են եկել տարբեր հոսանքներ, այնպիսիք ինչպիսիք են խարիջիականություն, շիաականություն, մուրջիականություն, մութազիլիականություն, ախլյուս սունի, սակայն այս հոսանքների միջև հիմնական պայքարը արաբների միջև էր: Նույնիսկ շիաների բնօրրան Իրաքում, նրանք երկար ժամանակ ապրել են որպես քոչվորներ և միայն 20-րդ դարասկզբին անցան նստակյաց կյանքի: Իրանը մինչև 16-րդ դար եղել է սուննիական: Իրանում մահմեդական հայտնությունից հետո իշխող Օմեյադները, Աբասիդները, Գազնեվիդները և Սելջուկները սուննիներ էին. Սեֆեվիդների դինաստիայի հիմնադիր շահ Իսմալ Առաջինը, ով կռվում էր Օսմանյան սուլթան Սելիմ Առաջինի դեմ, թուրքմեն էր, սուննի-հանաֆիտ, սուֆիական թարիքաթի շեյխ և Խաթայի կեղծանվամբ բանաստեղծություններ էր գրում թուրքերենով: Սեֆեվիդների «շիացումը» տեղի էր ունենում քաղաքական պայքարին զուգահեռ:

Թյուրք երկու տիրակալներն էլ հետապնդում էին իրենց սեփական իշխանությունը աշխարհով մեկ տարածելու նույն նպատակը, որի համար մեկը պետք է մյուսին ջնջեր երկրի երեսից: Այն, որ մեկը սուննի էր, մյուսը՝ շիա, մատնանշում էր իրենց գործունեությունը անցյալի օրինակի հիման վրա լեգիտիմացնելու ձգտումը: Ինչպես ասում էր հանգուցյալ Արի Շարիաթին՝ «Սեֆեվիդների շիան տարբերվում է Ալիի շիաներից»:

Իսլամ. շիաներ և սունիներ

Սունիական դավանաբանական օգնությամբ շիայի, մասնավորապես, Ալիին աստվածացնող շիայի ճյուղավորումների դեմ ընթացող պայքարի գաղափարը սկիզբ է առնում սելջուկներից, որոնք հավակնում էին իսլամական աշխարհի լիդերությանը: Նիզամիայի մեդրեսեն հիմնադրվել է այդ թվում հենց դրա համար: Ֆաթիմիդների կողմից հիմնադրված Ալ-Ազխարին համարժեքորեն պայքարում էր իմմամաթի սրբադասման դեմ, ինչպես նաև հունական փիլիսոփաների դեմ` տարածելով սունիական հավատքը:

Թուրքական Սեֆեվիդների դինաստիայի կողմից Իրանի շիաականացումն ընդդեմ Օսմանյան մեկ այլ թուրքական դինաստիայի շարունակվում էր ամբողջ 16-րդ դարում: Սեֆեվիդները Արաբական թերակղզուց, Իրաքից, Սիրիայից և Լիբանանից շատ շահավետ պայմաններով Իրան էին հրավիրում առաջատար աստվածաբանների և 100 տարվա ընթացքում վերջնականապես հասան բնակչության շիաականացմանը: Այսպիսով, Օսմանյան «սունիական բլոկի» դեմ ձևավորվեց Սեֆեվիդների շիաականությունը, և քանի որ երկու ուղղություներն էլ ձևավորվել են իսլամի ակունքներում, այդ իսկ պատճառով նրանցից ոչ մեկը մյուսին իսլամի հասկացությունից դուրս չի դրել:

Երկու պետությունների վերջնական սահմանները գծագրվեցին Զուհաբի հաշտության պայմանագրով: Որից հետո շիաականութոյւնը արմատավորվեց Իրանում, իսկ Օսմանյան պետությունը՝ իր նախնիներ սելջուկների օրինակով, շեշտը դրեցին սունիականության վրա: «Երկու մուսուլմանական հոսանքների միջև սառ պատերազմը» ձգվեց մինչև 18-րդ դար: Իրանի վրա աֆղանների հարձակման ընթացքում Օսմանական պետությունը Արևմուտքից նույնպես պատերազմ սկսեց Իրանի հետ: Սեֆեվիդների տեղը զբաղեցրած Քաջարներն անցան հակահարձակման և հասան մինչև Էրզրում ու Դիարբեքիր: Արդյունքում, 1746թ. հաշտություն կնքվեց: Այդ ժամանակ իրանական գահին տիրացած թյուրք Նադիր շահն օսմանյան սուլթանին և օսմանյան ուլեմներին առաջարկեց ընդունել ջաֆարիդական մազխաբը, փոխարենը առաջարկելով միանալ Օսմանյան կայսրությանը: Օսմանյան ղեկավարներն այդ առաջարկը մերժելով՝ կորցրին իրենց պատմական հնարավորությունը:

Իրանում Փեհլևիների դինաստիայի իշխանության գալուստը սկիզբ է դնում շիաականության վերածննդին և Իրանում պարսիկների տիրապետությանը: Այսօր արաբների, թուրքերի (սուննիակայն Թուրքիա- շիաական Ադրբեջան և իրաքյան թուրքմեններ), պարսիկների ու թուրքերի, պարսիկների ու արաբների միջև քաղաքական պայքարի ու մրցակցության հիմքում ընկած են շիաականությունը և սունիականությունը: Պետք չէ մոռանալ ալավիտներ-նուսայրիտներին, որոնք ոչ սուննիներ են, ոչ էլ՝ շիաականներր: Ինչպես ցույց է տալիս պատմությունը՝ աղետները սրում են երկու հոսանքների միջև հակամարտությունը:

Հիմնական հարցը, որ կանգնած է մեր առջև՝ կկրկնե՞նք արդյոք մենք պատմությունն այնպես, ինչպես մեր անհեռատես ու փառասեր նախնիները, թե՞ կդառնանք միասնական ոգու և փոխհարգանքի վրա հիմնված պատմության պատվավոր սուբյեկտներ: Ընտրությունը մերն է: