հարցազրույց

Պետք չէ գերագնահատել կրոնի դերը ժամանակակից քաղաքականության մեջ

Անդրեյ Մելնիկով 04/01/2015
Եթե խոսենք վերջին ժամանակների միտումներից, ապա կարծում եմ, որ ավելի շատ ավանդական կրոններն են յուրացնում ժամանակակից ուղղությունների գործիքները, պատճենում են նրանց մեթոդները` հաջող մրցակցության համար:

«Աղանդավորները դու’րս գան դասարանից»

Վահան Պողոսյան 25/12/2014
Ավետարանական «Մեծ Շնորհ» եկեղեցու հովիվ Վահան Պողոսյանը ահազանգում է. Արթիկի հանրակրթական դպրոցներում կրոնական փոքրամասնությունների անդամների երեխաների նկատմամբ հալածանքներ են սկսվել, որն ուղեկցվում է սեգրեգացիայի դրսևորումներով:

Իմ տղային բանակ գնալուց հարցարանը լրացնելուց հարցրեցին, առաքելական եք, թե՞ աղանդավոր

Կարեն Խաչատրյան 25/12/2014
Մի թե՞ կարելի է հայրենիքը պաշտպանելու գնացող զինվորին պիտակավորել, նվաստացնել, նրանց մեջ բաժանում ու անվստահություն մտցնել, նույնիսկ թշնամանք սերմանել: Սա անբարոյություն է:

Մենք ցանկանում ենք, որ մեր պետության մեջ քաղաքականությունը նույնպես ձևավորվի արդարության սկզբունքներով

Տիգրան Թադևոսյան 25/11/2014
Հովվի գործը քահանայական աշխատանքի նման չէ, գնացիր աշխատանքի, կատարեցիր գործդ ու վերադարձար քո կացարանը: Դա մարդկանց խնդիրներին անդադար հաղորդակցից լինել է, անձնական և ընտանեկան կյանքով օրինակ ծառայել է: Չէ որ մարդիկ անընդհատ նայում են քեզ, թե քո կյանքն ու խոսքը որքանո՞վ են համապատասխանում իրար: Դրանք ուղղակի խոսքեր չեն, դրանք առաջնորդի այն որակներն են, որոնց համար մարդիկ գալիս, վստահում ու միանում են շարժմանը:

Շատ անգամ հակագովազդն էլ է գովազդի դեր կատարում

Մհեր Մելիքյան 13/11/2014
Եկեղեցիներին կից գործող վերականգնողական կենտրոնները շատ մեծ օգնություն են ցուցաբերում կախվածություն ունեցող անձանց, որպեսզի նրանք ազատագրվեն մեղքի կապանքներից և վերադառնան նորմալ կյանքին: Թմրադեղերից, ալկոհոլից կամ վատ սովորություններից կախվածությունն իրականում հոգևոր գերության վիճակ է, որից մարդը, որպես կանոն, ինքնուրույն չի կարողանում դուրս գալ. նրան պետք է լինում օգնել:

Մեկն իր կամքին ինչ ուզես անի, մյուսը խոսելու իրավունք չունի

Վլադիմիր Բաղդասարյան 23/10/2014
Մարդ կար, որ աշխատում էր բանակում, եկան ասացին, որ մեզ մոտ այդպիսի մարդ չի կարող աշխատել, դիմում գրի ազատվի, թե չէ այլ բան կլինի: Մարդիկ գնում են գործարան աշխատելու հարցնում են, թե ո՞ր կրոնական կազմակերպության է պատկանում: Այսինքն, քլունգը բարձրացնելու համար խիստ անհրաժեշտ է կրոնական պատկանելությունը: Գիտենք, որ աշխարհում ամենամեծ չարիքը եղել է մարդկանց հավատաքննությունը, որի արդյունքում վերացրել են մեծ թվով գործիչների, մտավորականների, արվեստի գործիչների: Դա մեր ժամանակներում էլ ընդունելի չէ:

Ճահճացել է Եկեղեցին իր աննպատակ առաքելութեան մէջ

Ոսկան Մխիթարեան 22/10/2014
Անդադրում քաջալերանք կ'ըստանամ եկեղեցական բոլոր շրջանակներէն, նոյնիսկ՝ Կաթողիկէ եւ Բողոքական համայնքներէն: Անոնց մէջ կան դասընկերներ, աշխատակիցներ, աշակերտներ եւ սրտակից միաբաններ: Դժբախտաբար քաջութիւնը չունին արտայայտուելու. թէկուզ գուլիսներու ետին եւ կամ բարեկամական շրջանակներուն մէջ կ'արտայայտուին եկեղեցւոյ ղեկավարութեան դէմ, բայց դուրս չեն կրնար գալ իրենց ստրկական վիճակէն:

Հայաստանյայց եկեղեցու համար գլխավորը եղել է օտար իշխանությունների հետ ունեցած հարաբերությունները

Համլետ Դավթյան 13/10/2014
Ժամանակին Պեր Լագերկվիստի «Բարաբբա» վեպն արժանացավ Նոբելյան մրցանակի: Վեպում երկու հիմնական կերպար կա. հայ Սահակը, մոլեռանդ մի հավատացյալ, և Բարաբբան`կասկածամիտ, որոնող մտքի տեր ու պայքարող մի ոմն: Սահակը հնազանդորեն խաչ բարձրացավ իր հավատին հավատարիմ մնալու համար, սակայն ոչ մի հրաշք տեղի չունեցավ (հեղինակը դա հատուկ շեշտում է), իսկ Բարաբբան ընդվզեց ու համառեց և, ի վերջո, ստրկությունից ազատ արձակվեց:

«Զգույշ, կրոն է» ցուցահանդեսը, որը հանգեցրեց ինքնասպանության

Վարդան Ջալոյան 08/09/2014
Այսօր կա չարիք և այդ չարիքի անունը հայտնի է՝ կոռուպցիա: Ռոբեսպիեռը ժամանակին առաջ քաշեց դրույթ՝ «Տեռոր, կամ կոռուպցիա»: Դա նշանակում է, որ եթե դու սկզբունքային չես և գնում ես որոշ կոմպրոմիսների, դու կոռումպացվում ես: Ինչ կարո՞ղ է անել արվեստը այս նոր չարիքի էությունը հասկանալու համար: Վերջին 40-50 տարվա մեջ արվեստը կոռումպացված է այնքան, որքան չի եղել մարդկության ողջ պատմության ընթացքում:

«Ամեն իշխանություն Աստծուց է» բանաձևին համապատասպան երեխայի մեջ փոքր տարիքում ձևովորված այդ վախը հասուն տարիքում վերածվում է իշխանությունների հանդեպ վախի

Վլադիմիր Ռոսլով 22/08/2014
«Ամեն իշխանություն Աստծուց է» խոսքի համաձայն երեխայի մեջ փոքր տարիքում ձևովորված վախը հասուն տարիքում վերածվում է իշխանություններից վախի և դրա նկատմամբ ստրկական ենթակայության: Ձևավորվում է ուղղահայաց ենթակայության սանդղակ: Հավատացյալը պետք է անընդհատ ենթարկվի իրենից բարձր իշխանություններին` դիտելով դա որպես Աստծո կամք: Սա դառնում է ստրկամտության առանցք, որը հակասում է ժամանակակից մանկավարժական մոտեցումներին, որը նպատակաուղղված է իր շուրջը կատարվող երևույթների նկատմամբ պատասխանատվությամբ վերաբերող անձի ձևավորմանը: